copy image url
Սպորտ Արտաքին 2 տարի առաջ - 16:24 19-07-2024

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը։ Այս մասին ՄՕԿ-ը տեղեկացրել է X սոցիալական հարթակի իր էջում:

«Օլիմպիական խաղերը` որպես իրադարձություն, որը միավորում է աշխարհը խաղաղ մրցակցությամբ, հզոր հիշեցում կլինեն այն մասին, որ մենք բոլորս կարող ենք խաղաղ հավաքվել միասին», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը։ Օլիմպիական զինադադարը մեկնարկում է Օլիմպիական խաղերի բացումից 7 օր առաջ և ավարտվում Խաղերի փակումից հետո 7-րդ օրը:

Ամենից շատ դիտված