copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:25 18-07-2024

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը և քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է հայ-վրացական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները և վստահեցրել, որ պատվիրակության այցը կխթանի երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև կապերի ընդլայնմանն ու փորձի փոխանակմանը։

Կողմերն ընդգծել են, որ այցի շրջանակում հանդիպումներն ու քննարկումները կլինեն արդյունավետ, գործակցության նոր հնարավորություններ կընձեռեն, ինչպես նաև կամրապնդվի ավագանիների համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում