Ներքին Խոսք Տեսանյութ Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 18-07-2024

Օրակարգ․ Փաշինյանի իշխանության շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուսը ճաքեր է տվել․ Վիգեն Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Վիգեն Հակոբյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, հասարակության տրամադրությունների, իշխանության և ընդդիմության ունեցած վարկանիշի, արտաքին դերակատարների ունեցած ակնկալիքների, Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուսը ճաքեր է տվել։ «Այն աշխարհաքաղաքական կոնսենսուսը, որը 2018-ին եղավ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու շուրջ, իսկ 2021-ին վերահաստատվեց, հիմա ես կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի ճաքեր տվել է։ Որքան էլ խոսենք, որ միևնույնն է բոլորը փորձում են օգտվել Նիկոլ Փաշինյանի մատուցած ծառայություններից ու նրա վարած քաղաքականությունից, այսինքն՝ բառացիորեն բոլորը, յուրաքանչյուրն իր ուզածի ու կարողությունների չափով, ես կարծում եմ, որ ոչ բոլորն են դեմ, որ հիմա Հայաստանում իշխանափոխություն լինի»,- ասաց նա։

Վիգեն Հակոբյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ընդդիմությունը մնացել է 2018-ի մայիսի տպավորությունների տակ և 2020-ից հետո մշտապես գերագնահատում է իշխանության ռեսուրսը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը