copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:12 17-07-2024

ԲՏԱ նախարարը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի 91-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոյին։

Նախարարը, շնորհավորելով նրանց, մաղթել է մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, կարևորել նրանց շարունակական կրթությունը, մասնագիտական հմտությունների և ունակությունների զարգացումը։

«Տնտեսության որևէ ճյուղ հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների: Եթե ուզում ենք ունենալ թռիչքային աճ տնտեսության բոլոր ճյուղերում, ապա պետք է կարողանանք արդյունավետ տեխնոլոգիական, նորարարական լուծումներ ներդնել ցանկացած ոլորտում՝ լինի դա էներգետիկան, արդյունաբերությունը, թե անվտանգությունը։

Այսօր ձեզանից յուրաքանչյուրը ստանում է գիտելիքների ու հմտությունների մի մեծ պաշար, որն արդեն վաղը կիրառելու է մեր երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելու համար։ Դուք մուտք եք գործում մի փուլ, որտեղ ձեր հմտություններն ու կարողունակությունները, որոնք կուտակել եք Հայաստանի տեխնոլոգիական համալսարանում, կարողանալու եք օգտագործել ի նպաստ այդ խնդիրների լուծման»,-դիմելով շրջանավարտներին՝ նշել է Մխիթար Հայրապետյանն ու հավելել՝ ՀՀ կառավարության համար Հայաստանի տեխնոլոգիական համալասարանն իրապես ամուր հենարան է հանդիսանում։

Միջոցառմանը ներկա են եղել ՀԱՊՀ խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, պրոֆեսորներ, դասախոսներ, շրջանավարտներ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի