copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:55 17-07-2024

Ունի 4 երեխա, երկուսը՝ զույգ տղա․ ավտովթարից մահացած տղամարդը աշխատանքից էր վերադառնում

Հուլիսի 17-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Ռոստոմ Խաչատրյանը Սևանից էր։

«49 տարեկան էր, ունի 4 երեխա, որոնցից երկուսը զույգ տղա՝ անչափահաս։ Շատ նորմալ, կարգին անձնավորություն էր։ Վերջերս գնացել էր Երևանում էր աշխատում։ Աշխատանքից երեկոյան հերթափոխը հանձնել է, վերադառնալուց է եղել։ Երևի հոգնածության հետևանք է, խոսակցությունները տանում են դրան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը՝ հավելելով, որ մահացածը ընտանիքի միակ կերակրող ձեռքն էր։

Վաղը կլինի նրա հոգեհանգիստը։

Հիշեցնենք՝ երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, Գագարին վարչական բնակավայրի տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Գաբրիել Գալոյանի վարած «ԶԻԼ 130» մակնիշի և 49-ամյա Ռոստոմ Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը