copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:36 15-07-2024

22-ամյա վարորդը «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է չգործող ջրատարում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հւոլիսի 15-իյն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Մեյթիխանյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Խոր Վիրապի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե սյանը, ապա կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կամրջից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել չգործող ջրատարում:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի աշխատակիցները, ովքեր արդեն աշխատանքներ են կատարում՝ վթարը վերականգնելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը