copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:41 15-07-2024

Իսրայելը հայտարարում է «Համաս»-ի հրամանատարին սպանելու մասին, «Համաս»-ը չի հաստատում

Իսրայելական կողմը հաղորդել է, որ շաբաթ օրը Գազայի հարավում հարվածի հետևանքով զոհվել է «Համաս» խմբավորման հայտնի դաշտային հրամանատար Ռաֆե Սալամանը, ով Խան Յունիս բրիգադի հրամանատարն էր և ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի ռազմական թևի հրամանատար Մոհամեդ Դեյֆի տեղակալը, հաղորդում է CNN-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը զեկույցում նշում է, որ Սալամանն 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման կազմակերպիչներից էր և հենց այդ հարձակումից էլ սկսվել է Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմը։

Նշվում է, որ հստակ տեղեկություններ չկան անձամբ Մուհամեդ Դեյֆի ճակատագրից, ով իսրայելական հարվածի հիմնական թիրախն էր։ Եթե նրա մահը հաստատվի, ապա Դեյֆը կլինի «Համաս»-ի ամենաբարձրաստիճան հրամանատարը, որ սպանվել է պատերազմի մեկնարկից ի վեր։

«Համաս»-ը չի հաստատում Դեհֆի մահը, փոխարենն Իսրայելին մեղադրում է հարվածի հետևանքով առնվազն 90 խաղաղ բնակչի սպանության համար։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հրթիռներն ընկել են փախստականների վրանային ճամբարի վրա։ Իսրայելական բանակը հերքել է այս տեղեկությունը։

Իրավիճակը Գազայի հատվածում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման զինյալները Գազայից անսպասելի հարձակում են գործել սահմանամերձ հրեական բնակավայրերի վրա: Այդ գրոհների հետևանքով զոհվել է մոտ 1200 իսրայելցի, պատանդառվել ավելի քան 250-ը:

Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է ռազմական գործողության մասին, որի նպատակն է «ամբողջությամբ ոչնչացնել «Համաս»-ի ջոկատները Գազայում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ