copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:08 14-07-2024

Աշտարակի «Գայի պոստի» մոտ Nissan-ը բախվել է կայանված BMW-ին. մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Գրիգոր Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին «Գայի պոստի» հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ռուբեն Ճ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «BMW»-ն էլ բախվել է ծառերին։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վիրավոր ուղևորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին