copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:18 14-07-2024

Հայտնի է Թրամփի վրա կրակոց արձակած անձի ինքնությունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, որը փորձել է թաքնվել բեմից մոտավորապես 100 մետր հեռու գտնվող ձեռնարկության տանիքում, հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Հրաձիգը, որը փորձել է սպանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաստատել է, որ ոչնչացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Փենսիլվանիա նահանգում հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակած անձին այն բանից հետո, երբ նա բազմաթիվ կրակոցներ է արձակել՝ սպանելով միջոցառմանը մասնակցող 1 անձի և վիրավորելով 2-ին:

Հիշեցնենք՝ կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին (Հայաստանի ժամանակով՝ հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ