Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությանը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձերի մասին։ Նրան սպանելու փորձեր եղել են, բայց առայժմ անհաջող, հայտնել է Ուկրաինայի ՊՆ ՀԳՎ ղեկավար Կիրիլ Բուդանովը NV-ի հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք Պուտինը այնքան էլ փոխզիջումային ֆիգուր չէ իր շրջապատի համար եւ «հարմար է բոլոր հաշտարար դատավորների համար», նա պատասխանել է, որ «դա արդեն վաղուց փոխզիջման մասին չէ», տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
Այս համատեքստում Բուդանովը հիշել է իր տատի հուշերը Ստալինի մահվանից հետո խորհրդային ժողովրդի հուսահատության մասին։
«Նա ասում էր, որ մարդկանց այն ժամանակ թվում էր, թե իրենց ամբողջ աշխարհը փուլ է եկել, անհասկանալի էր, թե ինչպես պետք էր ապրել հետո։ Պուտինն իշխանությունում է արդեն 20 տարի, ուստի դա շատ նման զգացողություն կլինի, իսկ հիմա ռուսաստանցիների մոտ առկա է նրան կորցնելու վախը, որովհետեւ նա իրենց կենսական կայունության երաշխավորն է»,- ասել է նա։