copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:13 13-07-2024

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան

Միջազգային տարբեր դերակատարների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հնչեցվող լավատեսական ուղերձների ֆոնին, Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դեռևս պարզ չէ, թե Արևմուտքից բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցվող դրական սպասումների հիմքում հայկական զիջողականությո՞ւն է, ԱՄՆ ճնշումնե՞րը, երկուսը միասի՞ն, թե՞ կան նաև այնպիսի գործոններ, որոնք միայն կուլիսներում են քննարկվում:

Համենայդեպս, վերջին 6 տարում, որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրացնում են, այնքան շատ Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում են կորցնել», - գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ