copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:28 13-07-2024

«Իմնեմնիմի»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում։ Մայիսի 21-ին Երեւանի դատավոր Արման Հովհաննիսյանը փոխեց նրանց կալանքը եւ սահմանեց վարչական հսկողություն՝ 3 ամսով սահմանափակելով նրանց՝ հաղորդումներ վարելու իրավունքը։ Պրոբացիոն ծառայությունը պետք է հսկեր, որ կատարվի դատարանի որոշումը:

Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեն օրերս նկատողություն է արել ծառայությանը, որ պատշաճ հսկողություն չեք իրականացնում` տղաները եթեր են մտնում, խոսքը ֆեյսբուքյան լայվերի մասին է։ Ծառայությունը ՔԿ-ին պատասխանել է, որ անհնար է դա վերահսկելը, դիմեք դատարան՝ պահանջեք, որ փոխեն դատավորի որոշումը, որը, ըստ էության, անհնարին է կատարել։ Մեզ ասացին, որ հենց այս փոխադարձ մեղադրանքներն էլ հիմք ընդունելով՝ մտադիր են դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնել եւ պատժել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում