Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:19 11-07-2024

Օրը 5 անգամ հագուստ ենք փոխում, փոշուց ճար ու հնար չկա. 4-րդ գյուղի բնակիչները բողոքում են

Oragir.News-ն իր ընթերցողներից ստացած ահազանգերից հետո այցելեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), որտեղ արդեն մի քանի ամիս շարունակ նոր ջրագիծ կառուցելու աշխատանքներ են իրականացվում, ինչի հետևանքով քանդել են տարածքի բոլոր ճանապարհները։

Թե որքան ժամանակ են այս աշխատանքները սկսվել, քաղաքացիները նշեցին տարբեր ժամկետներ՝ 1, 2, 3 ամիս, ոմանք անգամ՝ 5, բայց թե դեռ ինչքան կշարունակվեն նոր ջրագիծի կառուցման աշխատանքները, ոչ ոք հստակ չգիտեր։

Բնակիչները բողոքում են փոշուց, աղտոտվածությունից, բայց միաժամանակ շատերը գոհ են նոր ջրագծի կառուցումից։ Այն մարդիկ, որոնց տները գտնվում են քանդված ճանապարհների մոտ, սրտնեղեցին, որ իրենց տները «մաքրելու կարիք չկա», որովհետև վայրկյաններ անց նույն վիճակն է՝ փոշի և կեղտ։

«Ամբողջ օրը պիլիսոսը ձեռքներս փոշի ենք քաշում, ի՞նչ կարող ենք ասել։ Այս տարի, հավանաբար, մինչև վերջ այսպես կմնա, չեն հասցնի ավարտել։ Հնարավո՞ր է՝ մարդ այս ձևով 1 տարի ապրի։ Գիշեր-ցերեկ մի թեթև քամի է լինում, փոշին դնում է ներսը։ Օրը 5 անգամ հագուստ ենք փոխում»,- նշեց բնակիչը։

Ավելի վաղ Oragir.Newsանդրադարձել էր խնդրին։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներն ահազանգել էին, որ ջրագծեր անցկացնելու համար բոլոր փողոցներում ամիսներ առաջ քանդման աշխատանքներ են կատարել, իսկ խողովակների անցկացումից հետո չեն ասֆալտապատել, այլ հող ու ավազ են լցրել, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը