copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 21:05 17-02-2023

Եվ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար․ մաշտոցյան սխրանքը՝ դարերի պարգև

Փետրվարի 17-ը համարվում է հայոց ուսուցչապետի՝ Մեսրոպ Մաշտոցի մահվան օրը։

4-րդ դարի երկրորդ կեսի պատմաքաղաքական զարգացումները հանգեցրին Հայոց աշխարհի մասնատմանը։ Պետականությունը երերաց, և առանց այն էլ կրոնամշակութային նոր դաշտ մտած հայ ժողովուրդը, որն արդեն մեկ անգամ կորցրել էր իր մշակութային հիշողությունը, հայտնվեց բնաջնջման վտանգի առաջ։

Փաստ է, որ 387 թ․ Հայաստանի բաժանումից անմիջապես հետո Հայոց աշխարհի արևմտյան հատվածում, որը գտնվում էր Բյուզանդիայի իշխանության ներքո, պետականությունը անկում ապրեց, իսկ պարսկական մասում թեև Արշակունիները շարունակեցին թագավորել, սակայն դա ձևական էր։

Ահա թե որն էր Մաշտոցի կատարած սխրանքի բուն էությունը․ նա գտավ այն բանալին, որով կարողացավ ապահովել մասնատված հայրենիքի մշակութային ամբողջականությունը։ Այդ նույն բանալին՝ արքայական հայոց լեզուն է, որ շարունակում է համախմբել աշխարհասփյուռ հայությանը։



Իր «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմում Պարույր Սևակը գրում է․

Իսկ իսկություն չէ՞,
Որ զորքից հետո
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում․․․

Մաշտոցի սխրանքը դարերին նետված մարտահրավեր էր, հայ ժողովրդի հավերժության գաղտնիքն ու ուժը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը