copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:35 11-07-2024

Խոսրով Հարությունյանն ու Տիգրան Թորոսյանը Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրին

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավարությունը, որի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը դատարանում Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն ներկայացրին։

«Սա իմ նախաձեռնությունն է, ինձ ոչ ոք չի դիմել, փոխարենը ես եմ հաճախակի անհանգստացրել պաշտպաններին, որ պատրաստկամ եմ օգտագործել այդ հնարավորությունն ու դատարանին ներկայանալ այդպիսի միջնորդությամբ», - դատարանում ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ չի կարծում՝ Արմեն Աշոտյանը կփորձի խորշել արդարադատությունից։

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն իր խոսքում նշեց, որ կալանքը ծայրահեղ խափանման միջոց է, բայց այստեղ որևԷ մեկի մեղքը դեռ չի հաստատվել:

«Մեր կյանքը կարգավորվում Է ոչ միայն իրավական, այլև բարոյական նորմերով, արժեքներով ու սկզբունքներով»,- հավելեց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի