Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:18 11-07-2024

Կառավարության համար կսահմանվի լիազորող նորմ՝ ներդրումային ծրագրերը հավանության արժանացնելու նպատակով

Մեկնարկել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել Կառավարության կողմից ոլորտային, ներդրումային ծրագրերին հավանություն արժանացնելու լիազորությունը իրավական որոշակիության սկզբունքի պահանջներն ապահովելու նպատակով:

Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ գործնականում Կառավարության կողմից հավանության են արժանանում տարբեր ներդրումային ծրագրեր, որոնց ընդունման ժամանակ լիազորող նորմի հետ կապված՝ հաճախ առաջանում են իրավական որոշակիության խնդիրներ, ինչը պայմանավորված է ներդրումային ծրագրերին հավանություն տալու Կառավարության լիազորող նորմի անհստակությամբ:

Նախագծի ընդունման հրատապությունը Էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ ներկայումս առկա են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք Կառավարության կողմից դեռևս չեն կարողանում հավանության արժանանալ լիազորող նորմի հետ կապված խնդիրների պատճառով:

«Նախատեսվող բոլոր ներդրումային ծրագրերին Կառավարությունը կարող է հավանություն տալ միմիայն համապատասխան լիազորող նորմը հստակեցնելուց հետո: Նաև դա է պատճառը, որ նախագիծը հրատապ կարգով ներառվել է այս նիստի օրակարգում: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմ ներդրումային ծրագրերը հավանության արժանացնելու նպատակով»,- պարզաբանեց Պապոյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենքում ամրագրել նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի իմաստով «Ներդրումային ծրագրեր» հասկացությունը:

Նախարարը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել