Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:49 10-07-2024

Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում, հնչել են կրակոցներ․ մասնակիցների մեջ կա նաև անչափահաս․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով համայնքի Մամիկոնյան փողոցի 6-րդ շենքի բակում մեծաթիվ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում նշված շենքի բակում վիճաբանություն է ծագել Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Աշոտ Ա․-ի, 46-ամյա Դավիթ Ա․-ի և 17-ամյա Վանիկ Հ․-ի, 21-ամյա Դավիթ Հ․-ի, 50-ամյա Մհեր Հ․-ի ու 49-ամյա Վիգեն Գ․-ի միջև, որի ընթացքում վերջիններս, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Մհեր Հ․-ն իր մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մհեր Հ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հուլիսի 8-ին հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել «Պերֆեկտա» տիպի օդաճնշիչ ատրճանակն իր 8 մմ տ/չ 16 փամփուշտներով:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք և Մհեր Հ․-ն ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Աշոտ Ա․-ն, Դավիթ Ա․-ին, Վանիկ Հ․-ին, Դավիթ Հ․-ին, Վիգեն Գ․-ին և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից