Ներքին Արտաքին Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 10-07-2024

Օրակարգ․ ՀՀ-ից դիմադրության չհանդիպելով՝ Ադրբեջանն ավելի է լկտիանում․ Գրիգոր Բալասանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Գրիգոր Բալասանյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի, Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպմանը ու դրանից առկա ակնկալիքների, Ադրբեջանի կողմից շարունակաբար ներկայացվող պահանջների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գրիգոր Բալասանյանը համոզմունք հայտնեց, որ բանակցությունների ժամանակ Հայաստանից դիմադրության չհանդիպելով՝ Ադրբեջանն իր պահանջներում ավելի է լկտիանում։ «Մահմեդականը հասկանում է միայն ուժի լեզուն, և այս 30 տարիների ընթացքում, երբ Ադրբեջանի ձայնը չէր լսվում, դա պայմանավորված էր մի հանգամանքով․ նրանց մոտ նստած էր այդ վախի գաղափարը՝ Հայաստանի զինված ուժերից։ Հիմա կարծես թե ադրբեջանցիների մոտ այդ կարծրատիպը կոտրվել է, նրանք բանակցություններում չհանդիպելով որևիցե դիմադրության, ըստ էության ավելի են լկտիանում ու իրենց պահանջների ցուցակն ավելի են մեծացնում»,- ասաց նա։

Միջազգայնագետը նաև նշեց՝ քանի դեռ Հայաստանը տարածքներ է զիջում, Ադրբեջանը պատերազմ չի սկսելու, սակայն դրա հետևանքով Հայաստանի տարածքն է փոքրանալու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ