copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:50 10-07-2024

Տնից հող ենք կրում, շոգին պատուհանները փակ ենք պահում. 4-րդ գյուղի ճանապարհները քանդել ու հեռացել են

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներն ահազանգում են, որ ջրագծեր անցկացնելու համար բոլոր փողոցներում ամիսներ առաջ քանդման աշխատանքներ են կատարել, իսկ խողովակների անցկացումից հետո չեն ասֆալտապատել, այլ հող ու ավազ են լցրել, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել։

«Մի քանի ամիս առաջ ակտիվ աշխատանքներ տարվեցին, ինչ-որ խողովակներ են տեղադրել, բայց իրենց քանդածը չեն սարքում: Բոլոր փողոցներում նույն պատկերն է, ասֆալտը քանդել են, հետո հողով ծածկել, գնացել են: Մի հատ ավտոմեքենա է անցնում, ամբողջ փողոցը փոշու մեջ կորում է: Թող բարի լինեն իրենց քանդածը սարքեն։

Ամբողջ փոշին տուն է լցվում, ամեն օր հող ենք հանում տնից, ստիպված՝ այս շոգին պատուհանները փակ ենք պահում»,- ասաց բնակիչներից մեկը։

Հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկ ուրիշն էլ այս համատեքստում անդրադարձավ մեկ այլ խնդրի.

«Ավտոբուսները անցնում են, փոշու ամպ է բարձրանում: Ավտոբուս նստել չի լինում, նստարանների վրա լրիվ հող ու փոշի է լինում։ Անձեռոցիկ ենք պահում, որ նստելիս մաքրենք, նոր նստենք: Սպիտակ շորով նստում ես, սև շորով՝ իջնում: Վարորդներին էլ, որ ասում ենք՝ կեղտոտ է, պատասխանում են. «Մենք էլ ենք զզվել էս վիճակով մեքենա քշելուց։ Բողոք ունեք, դիմեք Երևանի քաղաքապետարան, մեզ համար էլ լավություն արած կլինեք»։

Մոտ 10 օր առաջ բերել, 1-ին փողոցում, որ թաղամասի կոնտրոնական փողոցն է, իբր քանդած հատվածներում ասֆալտապատում են արել, բայց ահավոր է, լրիվ փոսեր, ցածր մեքենաները հազիվ են անցնում, շատ տաքսու վարորդներ հրաժարվում են 4-րդ գյուղ պատվեր անել, ասում են՝ 500-1000 դրամի համար ավտոն չենք ջարդելու»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը