copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:25 09-07-2024

Փաշինյանը սխալը ճշտի տեղ առաջ է տանում. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանն ու նրա ուսապարկերը մինչեւ վերջ պնդում են իրենց սխալը՝ այն փորձելով ճշտի տեղ ներկայացնել։ Անցած շաբաթվա վերջին Տավուշ՝ Կիրանց էին մեկնել օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները: Տեղում ֆոտոսեսիա էին արել՝ մեկ-երկու բնակչի հետ: Իսկ շաբաթ օրը անվտանգության մեծաթիվ ուժերով Կիրանց էր մեկնել Նիկոլ Փաշինյանը, ով ոչ այնքան կիրանցեցիների նոր կարգավիճակով ու ապրումներով էր անհանգստացած, քանի որ այդ դեպքում կհանդիպեր մարդկանց հետ, որքան մեկնել էր Բագրատ սրբազանին, ըստ էության, պատասխանելու:

Հիշեցնենք, որ սրբազանը շաբաթներ առաջ մեկնել էր Կիրանց եւ հերքել Փաշինյանին, ով Սյունիք այցի ժամանակ տեղացիներին հեռախոսով ցուցադրում էր եւ պարծենում Տավուշում տեղադրված սահմանային փշալարերով։ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ փշալարեր Կիրանցում չկան, մարդիկ փնտրում են` չեն գտնում։ Շաբաթ օրը Փաշինյանը հատուկ ֆոտոսեսիա էր կազմակերպել փշալարերի շուքին եւ օպերատորին ցուցումներ էր տալիս, թե որ հատվածները նկարի։ Եվ չնայած սահմանազատում կոչվող միակողմանի զիջումների հետեւանքով Կիրանցը կիսվել է, ոմանք կորցրել են իրենց տները, սեփականությունը, քունն ու հանգիստը, մի քանի ընտանիք էլ, ըստ լուրերի, լքել է գյուղը՝ հասկանալով, որ այլեւս ապահով չէ այստեղ ապրելը, Փաշինյանին իր բերած աղետն անգամ հետ չի պահում այդ թեման շահարկելուց: Նա փորձում է փշալարերի տեղադրումը որպես խոշոր ձեռքբերում ներկայացնել՝ հայտարարելով, թե գյուղացիները փշալարերից այս կողմում հանգիստ կարող են իրենց հողը մշակել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի