copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:19 07-07-2024

Երևանում Opel-ը բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակին, կոտրել ծառն ու հայտնվել շենքի մոտ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Աղվան Բոստանչյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, Ուլնեցի փողոցի 70/1 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հետիոտների համար նախատեսված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառին և առաջ ընթանալով՝ հայտնվել շենքի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Ա. Հովակիմյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել թաղապետարանի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վնասված պաշտպանիչ ճաղավանդակները նորով փոխարինելուն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում