copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:15 07-07-2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է․ Moody's

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Ադրբեջանի կառավարության վարկային վարկանիշը Ba1 մակարդակում՝ կանխատեսումը կայունից փոխելով դրականի։ Փոխանցում է News.am-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, կոռուպցիայի, ձայնի իրավունքի և հաշվետվողականության հետ կապված խնդիրները շարունակում են բնութագրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական միջավայրը։

Գործակալության ակնկալմամբ Հայաստանի հետ հարաբերությունները կմնան բարդ՝ չնայած շարունակվող խաղաղ բանակցություններին։ Moody's-ը կանխատեսում է, որ աշխարհաքաղաքական լարվածությունը կմնա բարձր, քանի դեռ երկու երկրների միջև տնտեսական ինտեգրացիա կամ ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր չկան:

Քանի դեռ դրանք չկան, հակամարտության նոր սրման հավանականությունը մնում է, կարծում է Moody's-ը:

«Երկու կողմերը շարունակում են մեծացնել իրենց ռազմական ներուժը, մինչդեռ սահմանին շարունակվում են պարբերական փոխհրաձգությունները, ինչը նշանակում է, որ ռազմական հակամարտության նոր սրման հավանականությունը պահպանվում է», - նշում է գործակալությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին