copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:56 07-07-2024

Արարատի մարզում ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 6-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոռավան բնակավայրում՝ Հովհաննես Շիրազ փողոցի տներից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում, տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և նշված հասցեին կից տարածքում գտնվող ավտոտնակում Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ռուբիկ Կ.-ն իրեն պատկանող «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան շղթայական ամբարձիչով բարձրացրել է և ավտոմեքենայի տակ աշխատանք կատարել, որի ժամանակ էլ շղթան պոկվել է ու ավտոմեքենա ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ