Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:13 06-07-2024

Զովունիում բախվել են «Honda»-ն ու «Toyota»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի վարչական տարածքում՝ «Զով Գարդեն» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Վահան Եղիազարյանի վարած «Honda» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Կամո Մախմուրյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Toyota»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Ալիսա Մախմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Զով Գարդեն» ռեստորանային համալիրի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով «Toyota»-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն, իսկ «Honda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Էլեկտրասյունը չի տապալվել, քանի որ դրան պահել են էլեկտրալարերը և օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկության Նաիրիի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր արդեն աշխատանքներ էին ձեռնարկում՝ վնասված սյունը նորով փոխարինելու ուղղությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հայրապետյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին