copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:17 05-07-2024

Քաղաքապետարանը ինչ ախմախության վրա ասես փող է ծախսում, աղբը բերաններս է լցվում. ահազանգ

Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Գյումրիի աղբահանության խնդրին, որը, պարզվում է, չլուծվողների շարքից է։ Մեր կողմից խնդրի բարձրաձայնումից հետո Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժինը որոշակի իմաստով խնդրին լուծում է տալիս, հետո նորից նույն վիճակն է։

Գյումրիի մի քանի թաղամասերից ստացել ենք ահազանգեր, որ իրենց թաղերում ընդհանրապես աղբահանության աշխատանքներ չեն կատարվում։



80-ամյա Քնարիկ Մկրտչյանը, ով ապրում է Կոշտոյան փողոցում, ասում է, որ այլևս շնչել հնարավոր չէ, ամբողջ թաղամասում գարշահոտություն է։

«Ո՛չ կարող ենք դուռ բացել, ո՛չ լուսամուտ... խնդրեմ քաղաքապետարանի շնորհքը, զիբիլը բերաններս կլցվի։ Փողը հավաքելուց լավ են, բայց գործ անելուց բացակա են։ Քաղաքապետարանը ինչ ախմախության վրա ասես փող է ծախսում, աղբը բերաններս է լցվում, էդ պայմաններով են քաղաքում հյուրեր ընդունում, թե՞ քաղաքը սկսվում ու վերջանում է Սամսոնյանի աշխատավայրով։ Կարևորը իրենց ոտքերի տակ, կողք ու բոլորները մաքուր են, մնացածի հերն էլ անիծած»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է տարեց կինը։



Նույն աղբի խնդիրն առկա է Մանուշյան, Սավոյան փողոցներում, այսինքն` քաղաքի երկրորդական համարվող թաղամասերը ամբողջությամբ մատնված են անուշադրության։ Ինչպես բնակիչներն են ասում, ոչ նորմալ ասֆալտ կա, ոչ էլ աղբն են ժամանակին մաքրում։

«Խնդրեմ նկարեք, իսկական խոլերայի բուն է, քթերս բռնած կանցնինք։ Ինչ էստեղ մարդ չի ապրու՞մ, թե մենակ կենտրոնական հատվածներում են մարդիկ ապրում, թե՞ քաղաքի դեմքը էդ 2 սարքած փողոցն է։ Էս որ դարն է, որ մարդիկ էս պայմաններում ապրեն։ Շները մե կողմից կվխտան, գազանանոց կապրինք։ Էս է մեր կյանքը, աղբի մեջ կապրինք, որովհետեւ լավ ղեկավարներ ունենք, սրտացավ ու բարեխիղճ։Ում ինչ պետքն է ժողովուրդը, կամ ինչ պայմաններով կապրին»,- ասում է Մանուշյան փողոցի բնակիչ տիկին Մարիամը։



Բնակիչները նշում են, որ ամեն ամիս պարտաճանաչ կերպով մուծում են աղբի վճարները, բայց այդպես էլ չեն հասկանում, թե ուր են գնում այդ գումարները, կամ ինչի վրա են ծախսվում։


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին