copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:53 05-07-2024

Եվրամիությունը չի պաշտպանում Օրբանի այցը Ռուսաստան

Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակն այսօր հայտարարել է, որ չեն հաստատել կամ պաշտպանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Այդ այցի հետ կապված ինչ հաղորդագրություններ էլ ստացվեն հունգարացիներից և վարչապետ Վիկտոր Օրբանից՝ այցի էությունը ճիշտ չէ», - Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Էրիկ Մամերը։

Նրա ասելով՝ խոսքը գնում է ոչ թե խաղաղության, այլ հանդարտեցնելու մասին։ «Մենք գտնում ենք, որ դա խարխլում է միասնությունը և վճռականությունը, որ մենք պետք է ցուցադրենք այդ պատերազմին վերջ տալու համար»,- ընդգծել է Մամերը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին իր հերթին ասել է, որ Եվրոպական խորհրդում ռոտացիոն նախագահությունը որևէ դերակատարում չունի ԵՄ արտաքին ներկայացուցչության մեջ և վարչապետ Օրբանը Մոսկվա այցելելու մանդատ չի ստացել:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ցանկացած լուծում պետք է հիմնված լինի Ուկրաինայի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա՝ պաշտպանված ՄԱԿ-ի կանոնադրությամբ», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը