copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:08 04-07-2024

Գնել Սանոսյանը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Ենոքավան -Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։

Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ 642 000 000 ՀՀ դրամ նախագծային արժեքով։ Ճանապարհի երկարությունը 6,3 կմ է։

Այս պահին իրականացվում են ճանապարհային պատվածքի, մայթերի և արհեստական կառուցվածքների իրականացման աշխատանքներ։

Նախարար Սանոսյանի հաջորդ կանգարը Իջևան – Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհն էր, որտեղ ևս իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Պայմանագրային արժեքը` 4 157 609 828 ՀՀ դրամ։ Ճանապարհի երկարությունը 35 կմ է։

Իրականացվում են հողային, կողային առուների, ջրահեռացման համակարգերի, արհեստական կառուցվածքների և մայթերի իրականացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը