Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:19 04-07-2024

Լիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ հարկային վնասով աշխատող կազմակերպությունը հպարտ քաղաքացունն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Լիդիանը ՀՀ-ին «նվիրել» է վիթխարի վնաս

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունվարին երջանկություն պարգեւեց ՀՀ ժողովրդին՝ հայտարարելով, որ Ամուլսարի հանքի շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությանն է նվիրել բաժնետոմսերի 12.5 տոկոսը, եւ որ դրանք իրենցը` կառավարությանը չեն, այլ ՀՀ հպարտ քաղաքացունն ու ժողովրդինն են։

Ստացվում է, որ մենք, բոլորովին անտեղյակ, ստանում ենք «նվեր» մի կազմակերպության բաժնետոմսեր, որը 2023 թվականի պաշտոնական արդյունքներով՝ հարկային վնասի մեծությամբ 11-րդն է, ինչն աննախադեպ բացասական ցուցանիշ է։

Թե ինչ կասեր նման «նվեր» ստանալիս նախկին կառավարության հասցեին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, թողնում ենք ընթերցողի երեւակայությանը, սակայն փաստ է, որ գեղեցիկ եւ շքեղ բառերի տակ այլ բան է թաքնված»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի