Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 19:15 03-07-2024

Հայաստանում կոռուպցիա կա, դա մեր արյան մեջ է. հարցում

Կոռուպցիոն վերջին սկանդալը կապված էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ։ Դրան հաջորդեցին խորհրդարանական աղմկահարույց ելույթները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ։ ՔՊ պատգամավորները վրդովված էին, որ հանձնաժողովը քննում է իրենց գործերը։ Եվ արդեն մոտ մեկ տարի է, ինչ կոռուպցիայի դեմ պայքարի որևէ նշան չկա, ոչ մի գործ չի բացահայտվում, ՔՊ-ական որևէ պաշտոնյա չի կասկածվում կոռուպցիայի մեջ։ Տպավորություն է, թե ՔՊ-ն գաղտնի գործարք է կնքել կոռուպցիայի դեմ պայքարող կառուցների հետ, կամ կոռուպցիան ՀՀ-ում վերացել է։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Կա՞ արդյոք կոռուպցիա Հայաստանում»։

Հարցվածների մի մասը վստահեցրեց, որ հիմա կոռուպցիա չկա, մի քանիսն էլ համոզմունք հայտնեցին, որ դա միշտ եղել է ու չի վերանա։

«Հայաստանում կոռուպցիա կա, դա մեր արյան մեջ է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին հրապարակավ քննադատելուց հետո Հանձնաժողովը չի հետևում պատգամավորների գործերին, չի քննում նրանց վերաբերյալ հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել