copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:37 02-07-2024

Վարչապետին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է փոխվարչապետի կողմից համակարգվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև զեկուցել հաշվետու տարում նախարարական կոմիտեների, խորհուրդների և հանձնաժողովների շրջանակում կատարված աշխատանքները:

Հաջորդիվ փոխվարչապետի խորհրդականները ներկայացրել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության և միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացների ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում աշխատանքներ են տարվել ռազմավարական պլանավորման, թվայնացման գործընթացների համակարգման և ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

Գրասենյակի կողմից ապահովվել է մշակվող ռազմավարական փաստաթղթերի որակի վերահսկողությունը և դրանց փոխներդաշնակեցումը: Միաժամանակ, միջազգային ստանդարտներին համապատասխան մշակվել է ռազմավարական կառավարման նոր համակարգ և մեկնարկել են վերջինիս ներդրման աշխատանքները, որոնց արդյունքում ռազմավարական կառավարումը կդառնա առավել արդյունավետ:

Թվայնացման գործընթացների համակարգումն ապահովել է փոխվարչապետի նախագահությամբ գործող Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը: Հաշվետվության ընթացքում ներկայացվել են հանրային ծառայությունների թվայնացման և որակի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ ազգային նույնականացման համակարգի ներդրման առաջընթացը, «կյանքի փորձառության» տրամաբանությամբ հանրությանը մատուցվող ծառայությունների թվայնացումը:

Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում 2023 թվականին արձանագրված զարգացումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված աշխատանքներին:

Վարչապետին զեկուցվել են նաև Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման առաջընթացը, ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված հինգ ուղենիշներով իրականացվող միջոցառումների ընթացքը և ձեռքբերված պայմանավորվածությունները:

Զեկուցվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև փոխվարչապետի համանախագահությամբ գործող միջկառավարական հանձնաժողովների գործունեության ընթացքը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտային ռազմավարությունների իրականացման մշտադիտարկումը, միջազգային գործընկերների կողմից իրականացվող ծրագրերի համադրումը ՀՀ կառավարության ծրագրերի հետ և այլ հարցերի հետ կապված տվել կոնկրետ հանձնարարականներ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը