copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:15 01-07-2024

Հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում երկու կողմերի Թալեաթի վաստակների միջև․ քաղաքագետ

«Ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս հավանականությամբ լինում են պատերազմներ։ Հետևաբար Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները 2018 թվականից, իրենց ծագման օրվանից են պատերազմներ բերող ու մեր ժողովրդի վզին պատերազմներ փաթաթող»,-այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

Նա նշեց, որ իրական սահմանազատում ու սահմանագծում լինում է միայն այն ժամանակ, երբ երկրները հաղթահարած են լինում հիմնարար քաղաքական խնդիրները։

«Դրանք հաղթահարելուց հետո նրանց միջև գոյանում է բարիդրացիական ֆոն և այդ ֆոնի պայմաններում, նրանք պայմանավորվում են երկուստեք շահերը հաշվի առնելով իրականացնել սահմանազատում ու սահմանագծում։ Իսկ մեր դեպքում Գորիս-Կապան ճանապարհն անցնում է թշնամուն, Հայաստան մտնող միակ ճանապարհն անցնում է թշնամուն, Շուռնուխ ու Կիրանց գյուղերը երկու կես են լինում, Ոսկերապ գյուղը բրդուջի պես երկու կողմից պատվում է Ադրբեջանով, Ներքին Հանդ, Խնածախ, Կուտական, Շորժա գյուղերը հայտնվում են հայաթափման վտանգի տակ, Տիգրանաշենն է հայտնվում թուրքերի կողմից գրավման վտանգի տակ։ Այս ամենը վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման հետ, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում երկու կողմերի Թալեաթի վաստակների միջև»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը