copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:23 01-07-2024

Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ

Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել։

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր։ Գյումրիի Օդանավակայան կոչվող թաղամասում էր ապրում տատի հետ։ Ըստ մեր տեղեկությունների` Արթուր Դ.-ի տատը օրեր առաջ է մահացել։

Հարևանների պատմելով՝ ուրիշ ազգականների չեն տեսել, տատ ու թոռ էին։

«Մի քանի ամիս է՝ էստեղ էին ապրում, հետները առանձնապես շփում չկա, բայց վատ բան չենք տեսել։ Խելոք տղա էր, ես էդ երեխուց անշնորհք բան չեմ տեսել։ Ինքն ու տատն էին, ուրիշ մարդ չենք տեսել»,-ասում է հարեւաններից մեկը։

Նշենք, որ 22-ամյա Արթուր Դ.-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ զույգ նախաբազուկների շրջանում հայտնաբերվել են բազմակի կտրված վերքեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ