copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:48 30-06-2024

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ մահացածն ու վիրավորները մասնակցում էին հարսանեկան արարողության․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նշում էին նաև, որ բոլոր վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել պարեկային ծառայության մի քանի ավտոմեքենաներով։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորները մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությամ և ճանապարհի թույլատրելի հատվածում եղել են կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է «Opel»-ին, «Opel»-ն էլ առաջ ընթանալով բախվել է «BMW»-ին։

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը