copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:33 30-06-2024

Հռոմի պապը կոչ է արել թույլ տալ աշխարհի բոլոր ռազմագերիներին վերադառնալ տուն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ բոլոր պատերազմներին, իսկ աշխարհում բոլոր ռազմագերիներին և բանտարկյալներին թույլ տալ տուն վերադառնալ։ Փոխանցում է Tert.am-ը։

Ինչպես նշում է Vatican News-ը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է, որ «բոլոր ռազմագերիները շուտով վերադառնան տուն»:

Աղբյուրը մանրամասնում է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդն աղոթքը հղել է այն բանից հետո, երբ երկու հույն-կաթոլիկ քահանա ազատ է արձակվել ռուսական գերությունից՝ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման գործարքի շրջանակում:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին կոչ է արել աղոթել, որպեսզի բոլոր պահվող անձինք վերադառնան տուն։

Միաժամանակ նա ցավով է անդրադարձել «պատերազմի պատճառով տառապող եղբայրներին ու քույրերին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ