copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:00 30-06-2024

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է

Ֆրանսիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է։ Երկրորդ փուլը հուլիսի 7-ին է նշանակված։ Փոխանցում է Azatutyun-ը։

577 մանդատի համար պայքարող թեկնածուները կարող են ընտրվել առաջին փուլում, եթե ստանան ձայների բացարձակ մեծամասնությունն իրենց ընտրատարածքում, սակայն դա հազվադեպ է լինում։ Վարչաշրջանների մեծ մասի համար կպահանջվի երկրորդ փուլ, որում կներգրավվեն բոլոր թեկնածուները, ովքեր ստացել են ձայներ գրանցված ընտրողների առնվազն 12,5 տոկոսից առաջին փուլում, գրում է Reuters-ը։ Երկրորդ փուլում հաղթողը կլինի նա, որը կհավաքի առավելագույն աջակցություն։

Քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին անհրաժեշտ է առնվազն 289 մանդատ խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար։

Հիմնական մրցակից ուժերն են ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» և ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատը»։

Քարոզարշավն աննախադեպ կարճ տևեց՝ առաջին փուլի համար ընդամենը 12 օր։

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփմանն ընդառաջ՝ հունիսի 9-ին, նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնեց՝ լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նախաձեռնում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել