copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:40 28-06-2024

Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը կանցնի ուժեղացված ծառայության

Քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի ապահովումը Սևանա լճի և առափնյա հատվածում Ջրային պարեկային ծառայության հիմնական ուղղություններից է, և պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու նպատակով կկիրառվի համապատասխան գործիքակազմ: Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը կանցնի ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

«ՆԳ նախարարությունը զգուշացնում է` պահպանեք լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը. օրենսդրությամբ նախատեսված է ընդհուպ մինչև տուգանքի կիրառում։

Լողամիջոցների շահագործման կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի կիրառում հետևյալ դեպքերում.

լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը (նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ 30 000 դրամ),

սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),

առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը

(նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20000 դրամ),

առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),

առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ առկա փրկարարական միջոցներից ավելի ուղևորներ տեղափոխելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),

լողամիջոցներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ),

հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը (նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 դրամ),

լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում լողամիջոցները ափին մոտեցնելը կամ հեռացնելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ)։

Հորդորում ենք լինել օրինապահ, պահպանել անվտանգության կանոնները. իրավախախտում կատարած անձինք տարածքում ծառայություն իրականացնող ջրային պարեկների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը