copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:03 28-06-2024

Ավտոմեքենան արագ վարելու համար վիճաբանությունն ավարտվել է դшնակաhարությամբ. ՀՀ ՊՆ 2 զինծառայողներ հոսպիտալացվել են. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 2 քաղաքացի դանակահարվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Տավուշի բնակիչներ 21-ամյա Հայկ Գ.-ի և 19-ամյա Ռաֆայել Չ.-ի, 19-ամյա Սուրեն Ճ.-ի միջև, որի ժամանակ էլ Հայկ Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս, որոնցից մեկը նստատեղի, իսկ մեկն էլ կրծքավանդակի մասում ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Հայկ Գ.-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները զինծառայողներ են, իսկ վիճաբանության պատճառը եղել է Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում ավտոմեքենան արագ վարելը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ