Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:35 28-06-2024

Այս պատասխանատու առաքելությունում կարող եք ապավինել իմ աջակցությանը․ Փաշինյանը՝ ԵԽ քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթում մեծ ջանքեր և պատասխանատվություն պահանջող Ձեր լիազորությունների իրականացման ընթացքում։

Այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի 75-ամյակն ուղեկցվում է Եվրոպայում և դրանից անդին շարունակվող աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերներով: Ներկայիս բարդ ժամանակաշրջանում, երբ լուրջ փորձության են ենթարկվում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը՝ համընդհանուր արժեքների երաշխավորման ուժով նպաստելու և տևական դարձնելու խաղաղությունը։

Համոզված եմ, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում Ձեր ջանքերն ուղղված կլինեն մեր հիմնարար արժեքների ու սկզբունքների գերակայության երաշխավորմանը և ԵԽ ողջ աշխարհագրական տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ի շահ կոնվենցիոն համակարգի արդյունավետ գործունեության և ԵԽ դերի բարձրացման:

Ցանկանում եմ հաստատել, որ այդ պատասխանատու առաքելությունում Դուք կարող եք ապավինել անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության լիարժեք աջակցությանը։

Վերստին շնորհավորանքներ հղելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ուրախ կլինեմ առաջին իսկ պատեհ առիթով Ձեզ հանդիպել, ինչպես նաև հյուրընկալել Ձեզ Հայաստանում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել