Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 21:37 27-06-2024

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Այսօր Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին: Ստորագրվեց հուշագիր, որով Երևանը դարձավ պաշտոնապես 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիրը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: