copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:31 27-06-2024

Պատրաստ ենք 1 ամսում կնքել խաղաղության պայմանագիրը․ դրական արձագանք Ադրբեջանից չկա

Հայաստանը պատրաստ է 1 ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և ստորագրել այն: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, Տալլինում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ասուլիսում։

«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են: Մենք գրեթե վերջնական տեսքի ենք բերել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը: Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջովին ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և պայմանագիրը ստորագրել:

Չեմ կարող ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերներից դրական արձագանք ենք տեսել այս առաջարկին՝ խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելուն...

Ես հավատում եմ, որ մենք կատարելու ենք այն՝ փակելով Հարավային Կովկասում հակամարտության էջն ու խաղաղություն ենք բերելու տարածաշրջանում, ես հավատում եմ, որ այս խաղաղությունը շահավետ է լինելու տարածաշրջանի երկրների ու դրանց քաղաքացիների համար»,-ասաց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի