copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:20 27-06-2024

ՀՀ տարածքը 29 743 քկմ է, դա չի էլ քննարկվում. Փաշինյանի նորանշանակ խորհրդական

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, ով նախօրեին նշանակվել է վարչապետի խորհրդական, հերքում է, թե ինքն աշխատանքից ազատվել է դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերացումների պատճառով։

«Դուք որևիցե մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել։ Ես եմ դիմում գրել, ազատվել։ Դա զուգադիպություն է եղել»,- ասաց նա՝ փորձելով պատասխանել լրագրողի մեկ այլ դիտարկմանը, թե՝ ստացվում է, երբ պաշտոնյան ազատվում է՝ խորհրդական են նշանակում, որ պարապ չմնա։

Հարցին, թե ինչ խորհուրդներ է տալու Նիկոլ Փաշինյանին՝ Խաչատրյանը պատասխանեց.

«Ընթացքում կերևա, դեռ կոնկրետ ոլորտներ չկան։ Ես զինվորական եմ, նախկինում էլ մարզպետ եմ եղել»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետին խորհուրդ տա կորցրած տարածքները հետ վերադարձնելու մասին՝ նորանշանակ խորհրդականը պատասխանեց.

«ՀՀ տարածքը 29 743 քկմ է, դա չի էլ քննարկվում։ Դիվանագիտական ճանապարհով պետք է խնդիրը լուծվի։ Մենք չպետք է շեղվենք խաղաղության պայմանագրի օրակարգից»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում