copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:10 26-06-2024

Փաշինյանի այցից հետո որոշվել է Սիսիանի ՔՊ-ական համայնքապետին հեռացնել պաշտոնից

«Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը դրածո է, ոչ մի հարց չի կարողանում ինքնուրույն լուծել, մի բան էլ, որ ուզում է անի, տեղակալները ճնշում են»,- Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են Սիսիանի բնակիչները։

Նրանց խոսքով՝ համայնքապետարանում աշխատանքը պարալիզացված է, քանի որ մասնագետներ չկան։ Մարդիկ տարբեր խնդիրներով դիմում են համայնքապետարան, բայց ցրում են, մարդկանց գործերը մնացել են կիսատ»,- դժգոհեցին Սիսիանի բնակիչները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեև համայնքապետը ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանն է, սակայն, Սիսիանը կառավարում է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

«Արմեն Հակոբջանյանին ոչ թե համայնքապետ են ասում, այլ գարաժի վարիչ։ Համայնքը ռուլիտ է անում Սիսիանից դեպուտատ ընտրված Կարենը։

Հակոբջանյանը ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունի, անգամ տեղակալների վրա չի կարողանում։

Վերջրես միջադեպ էր գրանցվել Սիսիանի համայնքապետի ու նրա 2 տեղակալների միջև։

Տեղակալներից Գարիկ Հակոբյանն առանց նրան տեղյակ պահելու համայնքապետարանին պատկանող «Ուազ» մեքենան վերցրել է, Հակոբջանյանն էլ ասել է՝ խի՞ ես առանց իմ թույլտվության վերցրել, տեղակալը գոռացել է նրա վրա, որից հետո վիճաբանություն է սկսվել։

Մյուս տեղակալը՝ Կարեն Հովհաննիսյանը, բենզինի հարցով է նրա հետ վիճաբանել։ Ինչ-որ ապօրինի բենզին են դուրս գրել, հետո դա բարդել է համայնքապետի վրա։ Եթե չեմ սխալվում՝ բռնվել են, իրավապահները հիմա քննում են այդ գործը»։

Մեր աղբյուրը վստահեցնում է՝ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցից հետո քննարկվել է Սիսիանի համայնքապետին պաշտոնանկ անելու հարցը.

«Փաշինյանին զեկուցել են, որ Սիսիանի համայքնապետը գլխացավանք է, ՔՊ վերնախավը որոշել է նրան հեռացնել»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում