Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 26-06-2024

Իրավիճակը՝ Հակարիի կամրջի մոտ․ թշնամին թունելներ է կառուցում

Թշնամի Ադրբեջանը լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ է իրականացնում օկուպացված Արցախում։

Oragir.News-ը օրերս եղել է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում, որտեղից տեսանելի է Բերձորը։

2023 թվականի ապրիլից Հակարիի կամուրջը փակած ադրբեջանցիները հասցրել են մի քանի թունելներ փորել։ Այս պահին էլ Հակարիի կամրջի հատվածում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։

Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ Հակարիի կամրջի մոտ՝ ադրբեջանական կողմում, տեղադրված են վագոն-տնակներ, որտեղ էլ ծառայություն են իրականացնում թշնամու սահմանապահները։ Փոխարենը՝ հայկական կողմում տեղադրված է հին վագոն-տնակ և վրան։

Հիշեցնենք, որ թշնամի Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին փակել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին, երբ թշնամին հերթական անգամ պատերազմական գործողություններ սկսեց շրջափակված Արցախի դեմ, հենց Հակարիի կամրջով իրականացվեց արցախահայերի բռնի տեղահանումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում