Ներքին 2 տարի առաջ - 20:00 24-06-2024

Թրաֆիքինգ. ՔՊ-ականները 2016-ին խրամատ էին փորում ավտոմատի փողի ներքո

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած զարգացումների հետևանքով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, աթիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորագրվել ու մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը։

Չնայած այն բանին, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ՔՊ-ի ջոկատը Արցախ հասավ միայն մայիսի 14-ին, երբ ռազմական գործողությունները շուրջ 40 օր ավարտվել էին, և վերջինիս անդամներն իրենց ծառայությունն իրականացնում էին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում, որն էլ այն ժամանակ առաջնագծից հեռու էր 35 կմ, իշխանականները ամեն առիթով հանրությանը հիշեցնում են հայրենիքի պաշռտպանության գործում իրենց ներդրած ավանդի մասին։

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանից հետո այն նվեր է ստացել Կոտայքի մարզում մի քաղաքացուց, ով 2016-ին ՔՊ-ի ջոկատի անդամ չի եղել։ Տեսանյութին կից, որտեղ ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագն է, կառավարության ղեկավարը չի մոռացել նաև հիշեցնել, որ դրանում ՔՊ ջոկատի ոչ բոլոր անդամներն են, որոնցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում։

Հատկանշական է, որ այս տեսանյութը, որով Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար փորձում էր հանրության շրջանում իր կուսակցության վարկանիշը բարձրացնել, իրականում հակառակ ազդեցությունն է ունեցել, և իշխանականները հերթական անգամ դարձել են հանրության ծիծաղի առարական։ Տեսանյութում, որտեղ ՔՊ-ականները առաջնագծից 35 կմ հեռավորության վրա խրամատ են փորում, երևում է զինված տղամարդ, ով կարծես թե վերահսկում է, որ վերջիններս հավուր պատշաճի կատարեն իրենց հայրենանվեր առաքելությունը։

Վերոհիշյալ տեսանյութը հանրության լայն շերտերի մոտ տպավորություն է ստեղծել, որ ՔՊ-ականները Ճանկաթաղում խրամատ են փորել ոչ թե իրենց հայրենասիրական մղումներով, այլ ուժի՝ տվյալ դեպքում զենքի կիրառման սպառնալիքի ներքո։ Շատերի պնդմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան թրաֆիքինգի դրսևորում, որը Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի երևույթ է, ինչը պետք է արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին