copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:12 24-06-2024

«Վանաձոր» ՔԿՀ-ից 2 կալանավոր տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 կալանավորված անձի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները նշված քրեակատարողական հիմնարկի կալանավորներ 27-ամյա Արեն Հարությունյանն է և 28-ամյա Արտյոմ Ղազարյանը:

Նրանք ի նշան բողոքի բանտի հացադուլավորների համար նախատեսված խցում կուլ են տվել երկաթյա մանր կտորներ (բոլտ, գայկա):

Նրանց բողոքի պատճառը իրենց նկատմամբ հարուցված գործի հետ անհամաձայնությունն է:

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Լուսանկարում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Թադևոսյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում