copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:11 22-06-2024

Միասին կտրելու ենք կորուստների այս շղթան․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ հանդիպմանը կարևոր ուղերձ հղեց՝ պետք է կտրել կորուստների այն շղթան, որն ուղեկցում է մեզ՝ այս ամբողջ ժամանակաշրջանում, և յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի՝ ինքն այդ առաքելության կրողը պիտի լինի։

«Անընդհատ ասել եմ՝ ո՞վ պետք է այս կորուստների շղթան կանգնեցնի։ Մեզ թվում էր մի շրջանում, որ կանգնեցրել ենք՝ Արցախի ազատագրամամբ, մեր տղաների կյանքերով, բայց պարզվեց, որ ոչ։

Հիմա եմ նաև ասում՝ ո՞վ է, որ այդ կորուստների շղթան պետք է կտրի․ ո՞վ, եթե ոչ մենք։ Մե՛նք ենք կտրելու դա։ Ամեն մարդ թող ասի, որ ի՛նքն է անելու դա՝ որպես այս մեծ հավաքականության մի մասնիկը։ Յուրաքանչյուրդ ստանձնեք դա։ Այսօրվա ուղերձը թող լինի՝ ե՛ս եմ այդ մարդը, որը կտրելու է կորուստների շղթան, ընդհանրական կորուստների շղթան, և ոչ միայն կտրելու է այդ շղթան, այլև լինելու է այն միջոցը, որն ապաքինելու և վերականգնելու է մեր կյանքը։ Մենք այլընտրանք չունենք պարզապես»,- ասաց Սրբազանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ