copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:22 21-06-2024

Լոռու մարզում «Volkswagen»-ը բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել. մանկահասակ երեխան տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում, բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել:

Վթարի հետևանքով 1 հոգի, որը մոտ 2 տարեկան երեխա է, տեղում մահացել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սպիտակի քնչական բաժնում նախաձեձնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Մահացածն ու վիրավորը վարորդի երեխաներն են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված