Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:49 21-06-2024

Դիմակավորված անձինք կոտրում են Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավում ԱՀ նախագահի մեքենան

Հատուկջոկատայինները քիչ առաջ կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և այնտեղ գործողություն են իրականացնում։

Նրանք առգրավեցին Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան և քարշակի օգնությամբ տեղափոխեցին այն։

Փաստաբանի խոսքով, սա ապօրինի գործողություն է և վիճարկելու են դատարանում։