copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:24 21-06-2024

Հայտնի են 1 տարի առաջ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մասնակիցների ինքնությունները. shamshyan.com

Հունիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Ապարանի բաժին փաստաթղթեր են ստացվել 2023 թվականի օգոստոսի 14-ին Եղիպատրուշ գյուղում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ։

Քրեական վարույթով նախաքննության ընթացքում քննչական վարչությունում ապացույցներ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 01։20-ին, Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Հովհաննես Հ․-ն, Երևանի բնակիչ 27-ամյա Գոռ Գ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արտակ Հ․-ն Արագածոտնի մարզի բնակիչ 57-ամյա Մարատ Ս․-ին պատկանող Եղիպատրուշ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող խանութի դիմաց շուրջ 10 րոպե վիճաբանել են Երևանի բնակիչ 41-ամյա Սահակ Պ․-ի և այնտեղ հավաքված գյուղացիների հետ, որի ընթացքում Սահակ Պ․-ն հարվածել է Հովհաննես Հ․-ին, իսկ ինքնությունները դեռևս չպարզված անձինք հասարակության նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, հնչեցրել են հայհոյանքներ:

Վիճաբանության ձայները և հայհոյանքները լսելով՝ այդտեղ են եկել շրջակայքում բնակվող անձինք, որից հետո Հովհաննես Հ․-ն, Գոռ Գ․-ն, Արտակ Հ․-ն, Սահակ Պ․-ն և վիճաբանությանը մասնակից և ներկա եղած այլ անձինք ավտոմեքենաներով մեկնել են Ապարան համայնքի Քուչակ բնակավայր, որտեղ բնակավայրի Երևան-Սպիտակ ավտոճանապարհին հարող հատվածում ժամը 02։00-ի սահմաններում շարունակել են վիճաբանել Գոռ Գ․-ի և Հովհաննես Հ․-ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջիններիս և հասարկության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ հնչեցրել են հայհոյանքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին