Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:37 20-06-2024

Երևանում 43-ամյա տղամարդը «Range Rover»-ով միտումնավոր հարվածել է քաղաքացու ավտոմեքենային, ապա կրակել ու հեռացել. shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ մայիսի 21-ի ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում Լեփսուսի փողոցի 17 շենքի բակում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Ա․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, խախտելով հասարակական կարգը հետապնդել է Երևանի բնակիչ 39-ամյա Դավիթ Հ․-ին ով եղել է «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենային, ապա դիմային մասով հարվածել է նշված ավտոմեքենային և ավտոտնակին, հետընթաց կատարելով կրկին հարվածել նշված ավտոմեքենային, այնուհետև Գոռ Ա․-ն դուրս գալով իր ավտոմեքենայից իր մոտ եղած դեռևս չպարզված տեսակի ատրճանակով կրակել Դավիթ Հ․-ի ավտոմեքենայի ուղղությամբ և հեռացել:

Մայիսի 23-ին Գոռ Ա․-ն իր բնակարանից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և իր ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի ժամանակ Գոռ Ա․-ի կողմից ապօրինի պահված ատրճանակը և Դավիթ Հ․-ի «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել